ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ 02.12.2019Թ-Ի ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ Tender.am Էլեկտրոնային տեղեկատվական հարթակ (հարթակ, համակարգ) – էլեկտրոնային եղանակով դասակարգված Տեղեկատվության մատուցման համար նախատեսված և https://tender.am ինտերնետային կայքէջում գործող ծրագրային և սարքավորումների համակարգ: Համակարգի շահագործող (Շահագործող) – Համակարգի մուտքի արտոնագիր տրամադրող իրավաբանական անձ, որը հանդիսանում է Հարթակի սեփականատերը Մուտքի արտոնագիր – Համակարգ մուտք գործելու և Կոմերցիոն պայմաններով սահմանված տեղեկատվություն ստանալու համար Շահագործողի կողմից տրամադրվող մուտքանուն և գաղտնաբառ։ Կոմերցիոն պայմաններ - Միացողին տրամադրվող կոմերցիոն առաջարկ, որը ներառում է համակարգի մուտքի արտոնագիր ստանալու արժեքը, ժամկետները, տրամադրվող Տեղեկատվության ոլորտը և հանդիսանում է սույն պայմանագրի անբաժանելի մասը։ Միացող – իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր, որը ցանկություն ունի ստանալ Համակարգի Մուտքի արտոնագիր Օգտատեր – համակարգի Մուտքի արտոնագիր տիրապետող իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր։ Ծանուցում - էլեկտրոնային եղանակով Օգտատիրոջը տրամադրված Տեղեկատվություն կամ այլ բնույթի հաղորդագրություն։ Համակարգի բարեխիղճ օգտագործում – Շահագործողի տրամադրած Մուտքի արտոնագրի ինքնուրույն օգտագործում։ Արտոնագրի որևէ ձևով տարածումը համարվում է ոչ բարեխիղճ օգտագործում։ Ոչ բարեխիղճ է համարվում նաև համակարգի ոչ բնականոն` այլ ծրագրերի, տեխնիկական միջոցների միջամտությամբ շահագործումը, ինչպես նաև համակարգից ստացված տեղեկատվության տրամադրումը երրորդ անձանց ցանկացած եղանակով, վճարովի կամ անվճար հիմունքներով Տեղեկատվություն - Համակարգի բազայում առկա գնման մրցույթի հայտարարություն կամ հարակից տեղեկատվություն և/ կամ փաստաթղթեր։ Համակարգը օգտագործելու ծրագրային սահմանափակումներ - ողջամիտ ծրագրային սահմանափակումներ, որոնք անհրաժեշտ են Համակարգի բարեխիղճ, անվտանգ, նպատակային շահագործումն ու Տեղեկատվության անվտանգությունն ապահովելու համար, հաշվի առնելով որ դրանք չպետք է խոչընդոտեն Կոմերցիոն պայմաններով սահմանված տեղեկատվության հասանելիությունը Օգտատերերին։
Մի կողմից «Բառուս Գրուպ»ՍՊ ընկերությունը, ի դեմս Ընկերության տնօրեն Ա. Համբարձումյանի, ով գործում է Ընկերության կանոնադրության հիման վրա (այսուհետ՝ Համակարգի Շահագործող) և ցանկացած իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր, ով միանում է սույն պայմանագրին, (այսուհետ՝ Օգտատեր), երկուսը միասին հիշատակվելու դեպքում այսուհետ՝ Կողմեր, ղեկավարվելով ՀՀ գործող օրենսդրությամբ, կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին:
1.1 Սույն պայմանագրի առարկան հանդիսանում է Հարթակի Շահագործողի կողմից սահմանված Կոմերցիոն պայմաններով Համակարգի մուտքի արտոնագիր տրամադրելու միջոցով Տեղեկատվական ծառայությունների մատուցումը Օգտատերերին։
2.1 Սույն պայմանագիրը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 444-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն հանդիսանում է միանալու պայմանագիր: 2.2 Սույն պայմանագրին միանալու պահ է համարվում Միացողի կողմից Պայմանագրի 4-րդ կետի համաձայն պայմանագրի գինը վճարելու և Հարթակը շահագործողի կողմից ՀՀ պետական եկամուտների կոմիտեի Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթերի և գրքերի դուրսգրման համակարգի միջոցով դուրս գրված հաշվարկային փաստաթուղթը Միացողի կողմից ստորագրելու պահը: 2.3 Հարթակում գրանցումը նշանակում է Միացողի կողմից տվյալ պահին հարթակում հրապարակված խմբագրությամբ սույն պայմանագրի պայմանների ամբողջությամբ և անվերապահ ընդունում: 2.4 Միացողն իրավունք չունի փոփոխել սույն պայմանագրի պայմանները:
3. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 3.1 Շահագործողն իրավունք ունի՝ 3.1.1 Հաշվառել Համակարգ կատարվող մուտքերը։ 3.1.2 Կիրառել Համակարգը օգտագործելու ծրագրային սահմանափակումներ։ 3.1.3 Արգելափակել Օգտատերի մուտքը Հարթակ` վերջինիս կողմից սույն պայմանագրով նախատեսված պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում։ 3.1.4 Օգտատիրոջ կողմից սույն պայմանագրով նախատեսված պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում միակողմանիորեն լուծել սույն պայմանագիրը՝ պահանջելով վնասների հատուցում: 3.1.5 Ցանկացած պահի միակողմանի լուծել սույն պայմանագիրը՝ այդ մասին 5 (հինգ) օր առաջ էլ. փոստի միջոցով ծանուցելով Օգտատիրոջը և հետ վերադարձնել չմատուցված օրերի դիմաց Օգտատիրոջ կողմից վճարված ծառայության գումարը՝ օրական հաշվարկով: 3.2 Շահագործողը պարտավոր է՝ 3.2.1 Օգտատիրոջը տրամադրել Համակարգի մուտքի արտոնագիր սույն պայմանագրի 2.2 կետով նախատեսված փաստաթուղթը Օգտատիոջ կողմից ստորագրելուց հետո 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում, իսկ դրա անհնարինության դեպքում չեղարկել նշված փաստաթուղթը և վերադարձնել պայմանագրի 4.2 կետով նախատեսված գումարը: 3.2.2 Համակարգի մուտքի արտոնագրի տրամադրման պահից մինչև Կոմերցիոն առաջարկով սահմանված ժամկետի ավարտը ապահովել Հարթակի շուրջօրյա բնականոն, անխափան գործունեությունը, բացառությամբ տեխնիկական սպասարկման աշխատանքների կատարմամբ պայմանավորված ընդհատումների: 3.2.3 Տեղեկացնել Օգտատերերին սույն Պայմանագրի պայմանների փոփոխությունների մասին՝ փոփոխությունների ուժի մեջ մտնելուց առնվազն 10 (տասն) օր առաջ: 3.3 Օգտատերն իրավունք ունի՝ 3.3.1 Օգտվել Համակարգից Կոմերցիոն պայմաններով սահմանված ժամանակահատվածում։ 3.3.2 Պայմանագրի պայմանների փոփոխությունների դեպքում վաղաժամկետ լուծել Պայմանագիրը և պահանջել հետ վերադարձնել ծառայության չմատուցված օրերի համար վճարված գումարը, այդ մասին մինչև փոփոխությունների ուժի մեջ մտնելը Շահագործողին գրավոր ծանուցելու միջոցով։ 3.4 Օգտատերը պարտավոր է՝ 3.4.1 Պահպանել ՀՀ օրենսդրության և սույն պայմանագրի պահանջները։ 3.4.2 Բարեխղճորեն օգտվել Համակարգից, չշրջանցել Համակարգը օգտագործելու ծրագրային սահմանափակումները։ 3.4.3 Ապահով պահպանել և չտրամադրել այլ անձանց Հարթակի մուտքի արտոնագիրը: 3.4.4 Ծանուցման համակարգից վերցրած ցանկացած տեղեկատվություն չտարածել, չհրապարակել առանց Շահագործողի գրավոր համաձայնության: 3.4.5 Իրեն տրամադրված Համակարգի մուտքի արտոնագիրը միաժամանակ տարբեր համակարգիչներով և (կամ) այլ տեխնիկական միջոցներով օգտագործելու դեպքում տեղեկացնել Շահագործողին։ 3.4.6 Ապահովել Հարթակում գրանցման ժամանակ տրամադրված տվյալների իսկությունը և դրանց փոփոխության դեպքում ոչ ուշ քան 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում Շահագործողին տրամադրել փոփոխված տեղեկատվությունը:
4 ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՐԺԵՔԸ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ 4.1 Սույն պայմանագրի գինը որոշվում է Կոմերցիոն պայմաններով, որը հանդիսանում է սույն պայմանագրի անբաժանելի մասը: 4.2 Օգտատիրոջ կողմից Շահագործողին պայմանագրի գինը վճարվում է ամբողջությամբ Կոմերցիոն պայմաններով սահմանված ժամկետում գումարը փոխանցելով սույն պայմանագրում նշված Շահագործողի հաշվարկային հաշվին:
5 ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ 5.1 Պայմանագիրն ուժի մեջ է մտնում միանալու պահից և գործում է մինչև Կոմերցիոն պայմաններով սահմանված ժամկետի ավարտը: 5.2 Ծառայությունները մատուցված են համարվում Կոմերցիոն պայմաններով սահմանված ծառայության մատուցման ժամկետի լրանալու պահից: 5.3 Մինչև պայմանագրի ժամկետի ավարտը Շահագործողը կարող է ուղարկել նոր կոմերցիոն առաջարկ, և այն ստացած Օգտատիրոջ կողմից Պայմանագրի 2.2 և 4.2 կետերով նախատեսված պահանջները կատարվելու դեպքում պայմանագիրը համարվում է վերակնքված։ 5.4 Շահագործողը միակողմանի կարող է կատարել Պայմանագրի փոփոխություններ, որոնք հրապարակվում են համակարգում և նախքան փոփոխությունը հրապարակելը սույն պայմանագրին միացած Օգտատերերի համար ուժի մեջ են մտնում հրապարակման օրվան հաջորդող տասներրորդ օրը: 6 ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ 6.1 Ծառայությունների մատուցման ժամկետը խախտելու համար, եթե խախտումը մեկ օր և ավելի է, Շահագործողը երկարացնում է Համակարգից օգտվելու հնարավորությունը` խախտված օրերի չափով երկարացնելով Կոմերցիոն առաջարկով նախատեսված ծառայությունների մատուցման ժամանակահատվածը, պայմանով, եթե նման խախտումը կապված չէ Օգտատիրոջ անբարեխիղճ գործողություններով։ 6.2 Շահագործողը պատասխանատու չէ համակարգում առկա տեղեկությունների բովանդակության համար, եթե դրանք համպատասխանում են պաշտոնական աղբյուրներին։ 6.3 Շահագործողը պատասխանատու չէ Կոմերցիոն պայմաններով չնախատեսված սակայն Օգտատիրոջ գործունեության (հետաքրքրության) ոլորտներին վերաբերող և Համակարգում առկա Տեղեկատվության անհասանելիության համար: 6.4 Եթե համակարգի անսարքության հետևանքով մատուցվող ծառայությունները Օգտատիրոջը անհասանելի դառնալու պահից սկսած 10 (տաս) օրվա ընթացքում Օգտատերը այդ մասին չի տեղեկացնում Շահագործողին, ապա Շահագործողը այդ մասով որևէ պատասխանատվություն չի կրում:
7 ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ (ՖՈՐՍ ՄԱԺՈՐ) 7.1 Սույն պայմանագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար Կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, որը ծագել է սույն պայմանագիրը կնքելուց հետո, և որը Կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել։ Այդպիսի իրավիճակներ են երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, ինտերնետային կապի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլն, որոնք անհնարին են դարձնում սույն պայմանագրով պարտավորությունների կատարումը։ Եթե արտակարգ ուժի ազդեցությունը շարունակվում է 3 (երեք) ամսից ավելի, ապա Կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծել պայմանագիրը՝ պայմանագրի լուծման համաձայնագիր կնքելու միջոցով` այդ մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին։
8 ԿՈՂՄԵՐԻ ՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ ՁԵՎԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ 8.1 Սույն պայմանագրից բխող գործառույթների իրականացման համար Կողմերը նախատեսում են հաղորդակցման հետևյալ տեսակները.
8.2 Կողմերը իրենց փաստաթղթաշրջանառությունը և տեղեկությունների փոխանցումը կատարում են բացառապես վերը նշված հեռահաղորդակցման միջոցներով և նշված միջոցներով փաստաթղթերը, տեղեկությունները և սույն պայմանագրի հետ կապված բոլոր այլ անհրաժեշտ միջոցները համարվում են պատշաճ տրամադրված, Կողմերից մեկի կողմից այն մյուս Կողմին փոխանցելու պահից: 8.3 8.1 կետում նախատեսված հաղորդակցման տվյալների, ինչպես նաև հասցեների (իրավաբանական, գործունեության) փոփոխության դեպքում Կողմերը պարտավոր են այդ մասին 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնել մյուս կողմին՝ տրամադրելով փոփոխված տվյալները: 9 ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ 9.1 Կողմերի միջև Պայմանագրի շուրջ առաջացած վեճերը լուծվում են կողմերի անմիջական բանակցությունների միջոցով: 9.2 Անմիջական բանակցություններ սկսելու օրվանից մեկ ամսվա ընթացքում տարաձայնությունները չլուծվելու դեպքում դրանք ենթակա են լուծման Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
10 ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ 10.1 Սույն պայմանագիրը կազմված է հայերենով: 10.2 Բոլոր այն հարցերը, որոնք չեն կարգավորվել պայմանագրով, կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հարթակի Շահագործող «Բառուս Գրուպ» ՍՊԸ ք. Երևան, Արշակունյաց 2, 430 ՀՎՀՀ 01847616 |
© 2012-2024 Tender.am Հեռախոս: +374(11) 83 63 37 Հասցե: Արշակունյաց պող.,2 շենք, 4-րդ հարկ, տարածք 430 |